Ելցինի անձնական լուսանկարիչը բացահայտել է «տառապյալ» Ելցինի լուսանկարի գաղտնիքը
Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի (1991-1999) անձնական լուսանկարիչ Դմիտրիյ Դոնսկոյը բացահայտել է «տառապյալ» Ելցինի լուսանկարի գաղտնիքը, որն արվել է Չեչնիայում, գրում է lenta.ru-ն:
«Չեչենական գյուղում բարձրացա տանկի վրա: Վերցրի տեսախցիկս ու այն պարզեցի Դեդի վրա (նկատի ունի Ելցինին-Խմբ.): Նա խոսում էր զինվորների հետ: Նկատեցի` Դեդի դեմքին մի կերած-խմած մոծակ է նստած: Այն կծում է, իսկ Դեդը չի արձագանքում: Մտածում եմ` ե՞րբ է մի լավ զարկելու դրան: Եվ ահա... Ես էլ միանգամից սեղմեցի կոճակը: Արդյունքը` Ելցինը տառապում է` զորքը (Չեչնիայից-Խմբ.) դուրսբերելով, դեմքը ծածկել է ձեռքով»,- պատմել է լուսանկարիչը:
Դոնսկոյն ընդգծել է, որ այս լուսանկարի հետ կապված սպասումներ չի ունեցել:
«Կրեմլի լուսանկարիչներից Սերյոժա Գունեևը տեսավ այն, գլուխը բռնեց և ասաց` «Գի՞ժ ես, ի՞նչ է, անհապաղ մրցույթի ուղարկի՛ր»: Ես հրաժարվեցի: Նա ինքն ուղարկեց: Այն ինձ բերեց մեդալ և 11 000 դոլար»,- պատմել է լուսանկարիչը:
Ավելի վաղ նա պատմել էր, որ «շատ է վաստակել» Ելցինի նախագահության ժամանակ` 300-400 հազար դոլար` ամեն ալբոմի համար, «իսկ ես դրանցից 4-ն ունեմ»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը