Ստեղծված ճգնաժամի ֆոնին 2008թ. համաշխարհային ճգնաժամը պարզապես «մանկական խաղ» կթվա
Ֆինանսական ոլորտի փորձագետները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված վարկային ճգնաժամն աշխարհում սնանկությունների ալիքի պատճառ կդառնա և որ այդ ամենի ֆոնին 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը պարզապես «մանկական խաղ» կթվա: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Հաշվի առնելով այն, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրների մեծ մասում կարանտինի հետևանքով ամեն ինչ փակվում է, և դա կարող է տևել ամիսներ, շատ ընկերություններ կանգնում են սնանկության եզրին` միջազգային շուկաներում ունեցած պարտքերի պատճառով:
Վարկանիշային գործակալությունները հայտարարել են, որ ավիաընկերությունների, զբոսաշրջային ընկերությունների և ավտոարտադրողների եկամուտների այսպիսի հանկարծակի կորուստը նրանց շատ խոցելի է դարձնում:
Էներգետիկայի ոլորտի մի մասը նույնպես վտանգի տակ է, քանի որ նավթի գների՝ վերջին 18 տարվա ամենամեծ անկումն այս ոլորտի ներկայացուցիչների ոտքերի տակից «քաշում է գորգը»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը