Կորոնավիրուսի հետ կապված փսիխոզը մարդկանց ստիպել է ավելի կանոնավոր դառնալ. Լուկաշենկո
Կորոնավիրուսի հետ կապված փսիխոզը մարդկանց ստիպել է ավելի կանոնավոր դառնալ, ամենուր պահպանել տարրական միջոցառումները: Այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր «Ադանի» մասնավոր գիտաարտադրական ձեռնարկություն այցելության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Նրա խոսքով՝ «բարձրացել է կորոնավիրուսային աղմուկ եւ փսիխոզ», իսկ այդ ընթացքում կարեւոր է հիգիենայի տարրական միջոցառումներին հետեւելը՝ սկսած ձեռքերը լվանալուց:
«Վերջիվերջո, անհրաժեշտ է մարդկանց ստիպել պատասխանել իրենց եւ իրենց կողքին եղողների համար: Եթե դու քիթդ ես մաքրում, հազում ես, փողոց դուրս մի արի եւ մյուսներին մի թունավորի, վարակը մի տարածի: Սրա մեջ է ամբողջ էությունը: Եվ շատ պետություններ այս իմաստով անչափ խիստ միջոցառումներ են նախաձեռնում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա միաժամանակ շեշտել է, որ բելառուսցիներն այն վիճակում չեն, որ դաժան միջոցառումներ ընդունեն: Բայց նաեւ չի կարելի հանգստանալ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը