Եվրամիության բոլոր երկրները հրաժարվել են ընդունել փախստականներին
Եվրամիության անդամ բոլոր երկրները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում են կայացրել դադարեցնել փախստականների տեղաբաշխման ծրագրերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Ծրագրերի վերսկսման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա: Նշվում է, որ ավելի վաղ նույն քայլին են գնացել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Մարտի 18-ինփախստականների ընդունելությունը դադարեցրել է Գերմանիայի Ներգաղթի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը:
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։
Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը