Նման հարսանիք դուք դեռ չեք տեսել (տեսանյութ)
«Շեքսպիրյան կրքեր» են բռնկվել երիտասարդ զույգի հարսանիքի ժամանակ: Երիտասարդների համար որպես բեմ ծառայել է քաղաքի փողոցներից մեկը, իսկ հանդիսատեսը պատահական անցորդներն էին, որոնք հանգիստ կանգնել էին կանգառում: Նրանք չէին էլ պատկերացնում, որ իրենց աչքի առաջ իսկական դրամա է:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է հարսնացուն, որը զայրացել է փեսացուի վրա, զայրացած ինչ-որ բան ասում փեսային եւ փորձում հեռանալ: Երիտասարդ տղամարդը փորձում է նրան կանգնեցնել, նույնիսկ փորձում է գրկել, որ մոտեցնի մեքենային, սակայն անհաջող: Զայրացած հարսնացուն դիմադրում է, սիրելիին հարվածում է հարսանեկան ծաղկեփնջով՝ այն վերածելով ավելի:
Դեն նետելով ծաղկեփունջը, աղջիկը վստահորեն հեռանում է փեսայից: Բայց սիրտը քար չէ: Ամենայն հավանականությամբ նա սպասում էր, որ փեսան կվազի իր հետեւից եւ ծնկաչոք ներողություն կխնդրի: Եվ հենց այդ ժամանակ էլ կների՝ զարմացած հանդիսատեսի առաջ: Սակայն շրջվելով աղջիկը տեսնում է, որ փեսան թքելով ամեն ինչի վրա եւ տրորելով իրենց զգացմունքները՝ հեռանում է:
Նման սցենարի հարսնացուն չէր սպասում: Կայծակնային արագությամբ գլխի ընկնելով, որ կորցնում է սիրելիին, հնարավոր է եւ հավերժ, նա հետ է վազում, փորձելով հասնել նրան: Բայց նրա սիրելին նստում է լիմուզինն ու հեռանում:
Իսկ մանրամասները՝ տեսանյութում:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մ...