Պետդուման վավերացրել է Հայաստան ռուսական նավթամթերքների մատակարարումների մասին արձանագրությունը
ՌԴ Պետդուման վավերացրել է ՌԴ կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Արձանագրությունը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվայում: Այն նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ռուսական նավթամթերքի (մասնավորապես՝ 95-ից ոչ պակաս օկտանային թվով ավտոբենզին, դիզվառելիք, ռեակտիվ շարժիչների վառելիք, վառելիքային մազութ, նավթային հեղուկ պարաֆին) արտահանումը, բացառությամբ բնական գազի, իրականացվում է առանց ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրման կիրառման:
Ընդ որում՝ ապրանքին չհամապատասխանող ժամանակավոր մաքսային հայտարարագրերը, որոնցով փաստացի ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծում չի կատարվել եւ 2019 թվականին ներկայացվել են արձանագրությանը համապատասխան, համարվում են չներկայացված:
Արձանագրությունը սկսում է ժամանակավոր կիրառվել այն օրից 15 օրը լրանալուց հետո, երբ ռուսական կողմը հայկական կողմից գրավոր իրազեկում կստանա իր կողմից ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, որ անհրաժեշտ են արձանագրության ուժի մեջ մտնելու համար, եւ ուժի մեջ են մտնում հայկական կողմից ՌԴ գրավոր իրազեկումը ստանալու օրից իր կողմից ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, որ անհրաժեշտ են արձանագրության ուժի մեջ մտնելու համար:
Փաստաթուղթն ուղղված է Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձեւակերպումը պարզեցնելու համար, նշված է Պետդումայի էներգետիկայի հարցերով կոմիտեի եզրակացության մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը