Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի ծեծկռտուքի եւ կրակոցի հետ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի եւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ կրակոցի հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը եւ ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը:
«Նշված դեպքերի հետ Միհրան Հարությունյանը որեւէ առնչություն չունի: Իրականությունը հետեւյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդ տեխսպասարկման կետում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Իսկ այդ տեխսպասարկման կետը Միհրանի ընկերոջինն է, եւ նրա մեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը: Նա տեղում չի եղել. ոստիկաններն, ովքեր եկել են հետքերով պարզել են նաեւ, որ այդտեղ կայանված է նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը այդ դեպքերին: Նա տանն է, շարունակում է բուժել վնասված ձեռքը եւ մոտ ապագայում կմիանա հավաքականին»,- ասաց Գիլոյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում