Բրիտանական բանակը վերգետնյա ռոբոտներ կունենա
Բրիտանական բանակը վերգետնյա ռոբոտներ կունենա։ Այս մասին գրում է Janes-ը՝ հղում կատարելով Horiba Mira եւ QinetiQ ընկերություններին, որոնք պայմանագրեր են կնքել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ։
Հինգ վերգետնյա ռոբոտներ, որոնց պետք է ստեղծեն Horiba Mira-ն եւ QinetiQ-ը, կօգտագործվեն զինվորականների կողմից՝ Theseus հետազոտական առաքելության շրջանակներում։ Այս նախագծի հիմնական նպատակը ռոբոտների եւ բանակի փոխգործակցության հնարավորությունն է, ինչպես նաեւ այն սցենարների մշակումը, որոնցում զինվորականները կկարողանան օգտագործել այդպիսի ռոբոտացված համակարգեր։
Պայմանագրի պայմանները, դրա ժամկետները եւ արժեքը դեռեւս չեն բացահայտվում, տեղեկացնում է HighTech-ը։
Horiba Mira ընկերությունը կստեղծի երեք անվային Viking ռոբոտ, որոնք կկարողանան 50կմ/ժ արագությամբ մինչեւ 800 կգ բեռ տեղափոխել։ Ընդ որում, ռոբոտը հագեցած է հիբրիդային սարքով, այդ պատճառով կունենա տեղաշարժի մի քանի ռեժիմներ։ Բացի այդ, Viking-ի վրա կարելի է մարտ վարելու կամ հետախուզական առաքելություն կատարելու համակարգ տեղադրել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը