Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում
Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է: razm.info-ն գրում է, որ այս մասին հունիսի 6-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Անցկացվելիք զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ԶՈւ ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումը, համատեղ գործողությունների կոորդինացման բարձրացումն է:
Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները մինչ այս՝ մայիսի 1-5-ին զորավարժության առաջին փուլն անցկացրել էին Բաքվի մոտ տեղակայված զորավարժարաններից մեկի տարածքում: Այդ փուլին Թուրքիայից մասնակցել էր մեկ հետևակային վաշտ՝ 104 զինծառայող:
Բացի այդ, հունիսի 4-14-ին Վրաստանի տարածքում անցկացվում է հատուկ նշանակության ուժերի զորավարժություն՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից արդեն նաև Վրաստանի զինուժի ներգրավմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով