Մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի այրին
Խորհրդային օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի այրին՝ Վալենտինան, մահացել է կյանքի 85-րդ տարում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի մամլո ծառայությանը:
Կենտրոնից դեռ չեն նշել, թե երբ և որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը: Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ մոտ մեկ ամիս առաջ Վալենտինա Գագարինան գլխուղեղի կաթված է ստացել:
Վալենտինան ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 15-ին: Ավարտել է բժշկական ուսումնարանն ու 1957-ին ամուսնացել ապագա տիեզերագնացի հետ: Նրանք երկու դուստր են ունեցել՝ Ելենան և Գալինան:
1968 թվականին՝ ամուսնու մահից հետո Գագարինան աշխատել է որպես լաբորանտ-կենսաքիմիկոս:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը