ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները փորձում են վերականգնել Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունում է Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի, Ֆրանկ Փալոնի, Ջեքի Սփեյերի և Ադամ Շիֆի ջանքերը՝ չեղարկելու ԱՄՆ 2018թ. բյուջեով նախատեսվող «վտանգավոր կրճատումները» Հայաստանի համար:
Այս մասին ասվում է Հայ Դատի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հունիսի 6-ին Միջազգային գործարքների հանձնաժողովին ուղարկված նամակում Ներկայացուցիչների պալատի շուրջ 25 անդամներ ահազանգ են բարձրացրել Հայաստանի ֆինանսավորման 67 տոկոսով կրճատման կապակցությամբ և պահանջել վերականգնել անհրաժեշտ օգնության ծավալները Հայաստանի և Արցախի համար:

















































