Սատանովսկի. Հայաստանի վրա ազդեցություն կունենա թուրք-իրանական հակամարտությունը
Երեկ՝ հունիսի 7-ի առավոտյան, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Իրանի խորհրդարանում: Անհայտ անձիք Կալաշնիկով հրաձիգներով ներխուժել են շենք և կրակ բացել: Խորհրդարանում հարձակման հետ միաժամանակ մահապարտ կին ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրանի հիմնադիր իմամ Ռուխոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական գործողության հետևանքով 12 մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավորվել:
Կրոնական պատերազմը, որն ընթանում է Մերձավոր Արևելքում, չշրջանցեց նաև Իրանը, գտնում է Մերձավոր Արևելքի Ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:
«Վերջին տարիներին մշտական ճնշում է իրականացվում Իրանի վրա այդ երկրի սահմանի ողջ երկայնքով: Այնտեղ գործում են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները, գործում են կազմակերպություններ՝ ֆինանսավորվող Էր Ռիադի կողմից: Այդ իսկ պատճառով ապակայունացնել իրավիճակն Իրանում սպասելի էր», - «РУСАРМИНФО»-ի հետ զրույցում ասավ Եվգենի Սատանովսկին:
Ահաբեկչությունը դարձավ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ու Իրանի միջև կրոնական պատերազմի արդյունք, գտնում է փորձագետը:
«Այդ պատերազմը տարվում է հիմնականում Սիրիայի, Եմենի, Լիբանանի, Իրաքի տարածքում, բայց, անշուշտ, հարկ է ակնկալել, որ այն կանցնի Իրանի, Սաուդյան Արաբիայի և այլ խոշոր տարածաշրջանային երկրների տարածք: Այդ դեպքում իրադարձություններն իրենց ազդեցությունը կթողնեն Մերձավոր Արևելքի վրա, բայց դժվար թե Իրանի գործընկերներ՝ Հայաստանի և Ռուսաստանի վրա», - նշեց Եվգենի Սատանովսկին:
Եվգենի Սատանովսկին նշեց, որ Հայաստանի վրա կազդի հնարավոր թուրք-իրանական պատերազմը բազում կետային կոնֆլիկտների պատճառով Թեհրանի ու Անկարայի միջև:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով