Նարինե Թուխիկյանն ընդդեմ հրատարակիչների
Արդեն ինն ամիս է ինչ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։
Ինը ամսում նա հասավ նրան, որ կարողացավ մի որոշմամբ բավական ծանր հարված հասցնել հրատարակիչներին: Այսպես, եթե նախկինում պետությունը՝ հեղինակավոր հանձնաժողովի որոշմամբ որոշում էր կայացնում ֆինանսավորել մի քանի գրքերի հրատարակումը, ապա հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է:
Առանց աղմուկ-աղաղակի Նարինե Թուխիկյանը հասել է նրան, որ այդ ֆինանսավորումը դադարեցվել է, ինչը տհաճ անակնկալ էր հրատարակիչների համար:
Տարօրինակ է, որ նման որոշում կայացնելուց առաջ ոչ հանրային քննարկումներ են կազմակերպվել, ոչ էլ հարցրել հենց հրատարակիչների եւ ստեղծագործողների կարծիքը:
«Մենք գրադարաններին կֆինանսավորենք, իսկ իրենք էլ կորոշեն, թե որ գրքերը ձեռք բերեն, իսկ ընթերցողն էլ կարող է գրադարանում նստել ու կարդալ այդ գրքերը»,- ըստ հրատարակիչներին մոտ կանգնած աղբյուրների ասել է Նարինե Թուխիկյանը:
Top-News.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն