Իսպանիան փակում է սահմանը արտասահմանցիների համար
Իսպանիան, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, ցամաքային սահմաններին վերահսկողություն սահմանելու որոշում է կայացրել։ Երկրի տարածք մտնել կարող են միայն իսպանացիները, նրանք, ովքեր կացության թույլտվություն ունեն, ինչպես նաեւ արտասահմանցիները՝ ծայրահեղ դեպքերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սկսած ժամը այսօր գիշերը 00։00-ից եւ մինչեւ բարձր պատրաստակամության ռեժիմի ավարտը թույլ կտրվի ցամաքային սահմանի հատում իսպանական քաղաքացիների եւ նրանց կողմից, ովքեր կապացուցեն ֆորս-մաժորային եւ ծայրահեղ անհրաժեշտության իրավիճակը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է իսպանիայի ԱԳՆ ղեկավար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։ Սահմանը նաեւ կարող են հատել սահմանակից շրջանների բնակիչները, որոնք աշխատում են Իսպանիայի տարածքում, եւ արտասահմանյան դիվանագետները։
Նա պարզաբանել է, որ սահմանափակումները չեն առնչվի ապրանքների փոխադրմանը։
«Մեր նպատակը մարդկանց առողջությունը պաշտպանելն է եւ վիրուսի տարածումը զսպելը»,- հավելել է Մարլասկան։
Ներկա պահին Իսպանիան վարակվածների թվով Եվրոպայում երկրորդ տեղում է Իտալիայից հետո եւ աշխարհում չորրորդ տեղում (Չինաստանից, Իտալիայից եւ Իրանից հետո)։ Մարտի 16-ի դրությամբ հայտնաբերվել է ավելի քան 9000 վարակման դեպք։ Զոհերի թիվն անցել է 300-ից։ Ամենածանր իրավիճակը Մադրիդում է։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը