Թրամփը գերմանական ընկերությանը 1 մլրդ դոլար է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութն ԱՄՆ-ին փոխանցելու դիմաց
Գերմանիայի իշխանություններին բարկացրել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերմանական դեղագործական ընկերությանն ահռելի գումար է առաջարկել կորոնավիրուսի նոր տեսակի պատվաստանյութի բացառիկ իրավունքների ստացման դիմաց, գրում է The Guardian:
«Գերմանիան չի վաճառվում»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարարը՝ մեկնաբանելով Welt am Sonntag պարբերականի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ Թրամփը CureVac դեղագործական ընկերությանը 1 մլրդ դոլար է առաջարկել պատվաստանյութը միայն Միացյալ Նահանգներին հանձնելու դիմաց:
Հաղորդվում է, որ Գերմանիայի իշխանությունները ֆինանսական լուրջ առաջարկներ են արել ընկերությանը, որպեսզի պատվաստանյութը մնա երկրում:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն իր հերթին ասել է, որ մյուսների կողմից գերմանացի հետազոտողների ստեղծած պատվաստանյութը բացառիկ իրավունքով ստանալու հնարավորությունն անթույլատրելի է:
Գերմանացի օրենսդիր Կրիստիան Լինդների կարծիքով՝ Թրամփն այժմ ամեն ինչի պատրաստ է նախընտրական մրցապայքարում իր վարկանիշը բարձրացնելու համար:
Գերմանիայի առողջապահության նախարար Իենս Սպանն այս առնչությամբ հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի՝ CureVac-ին ուղղված առաջարկն անընդունելի է, քանի որ պատվաստանյութը պետք է ստեղծվի համայն աշխարհի, ոչ թե առանձին պետությունների համար:
Ինչ վերաբերում է դեղագործական ընկերությանը, ապա այն հայտարարել է, որ կկարողանա մի քանի ամսում պատվաստանյութ ստեղծել: CureVac-ի ներդրողները, սակայն, նշել են, որ պատվաստանյութը որևէ մեկ պետության չեն վաճառի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը