Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Կատար զորախումբ ուղարկելու հարցը
Թուրքիայի կառավարության առաջարկով այսօր Մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման կդրվի Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք կքննարկվեն արտահերթ կարգով:
Ըստ թուրքական աղբյուրի՝ համաձայնագրերի վավերացումը որևէ կասկած չի հարուցում, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) խորհրդարանում ունի անհրաժեշտ մեծամասնությունը:
Նշվում է, որ իշխող կուսակցության այս նախաձեռնությանը դեմ է արտահայտվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ): ԺՀԿ-ի փոխնախագահ Օզթուրք Յըլմազը հայտարարել է, որ իրենք անընդունելի են համարում այս պահին այդ համաձայնագրերի վավերացումը, քանի որ այդ քայլով Թուրքիան ինքնաբերաբար կդառնա կոնֆլիկտի կողմ և վտանգի տակ կդնի Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկի երկրների հետ իր հարաբերությունները:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ հանդես եկավ կողմերին ուղղված երկխոսության կոչով, ապա հայտարարեց, որ անարդարացի է համարում Կատարին ուղղված մեղադրանքները:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով