Խորվաթիայում սկսել են 15 ցենտով տներ և հողամասեր վաճառել
Խորվաթական Լեգրադ քաղաքի իշխանությունները սկսել են տների և հողամասերի վաճառք 1 կունա (մոտ 73 ՀՀ դրամ) գնով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Hrvatska radiotelevizija-ին:
Պոտենցիալ գնորդը պետք է 40 տարեկանից երիտասարդ լինի և գործարքից հետո ապրի քաղաքում ամենաքիչը 15 տարի: Փոխարենը իշխանությունները փոխհատուցում են տան արժեքը (35 000 կունա) և միջոցներ են տրամադրում տան վերանորոգման համար (25 000 կունա):
Լեգրադի քաղաքապետ Իվան Սաբոլիչի խոսքով՝ քաղաքում գործազրկության մակարդակը շատ ցածր է և իրենք ցանկանում են ավելի շատ աշխատուժ բերել: Նա նշել է, որ տներն ու հողամասերը գնելու հայտեր են ներկայացվել Խորվաթիայի գրեթե բոլոր շրջաններից, ինչպես նաև Սլովենիայից, Բոսնիա և Հերցոգովինայից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը