Իտալիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իտալիայի առողջապահության փոխնախարար Պիերպաոլո Սիլերին շաբաթ օրը Facebook-ում հայտնել է, որ վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մի քանի օր առաջ շփում եմ ունեցել վարակման մեջ կասկածվող անձի հետ։ Հենց զգացի ինձ մոտ հիվանդության ախտանիշները, ես մեկուսացա եւ սկսեցի ամբողջովին հեռակա աշխատել։ Թեսթը դրական արդյունք տվեց։ Ես անմիջապես սկսեցի գործել կանոնների համաձայն, որոնք մշակվել են առողջապահության նախարարության կողմից։ Կինս եւ փոքր երեխաս իրենց լավ են զգում, թեեւ ինձ հետ միասին նույն տանն են գտնվում, մենք առանձնացրել ենք ապրելու տարածքները։ Այժմ մենք կնոջս հետ կրկին զանգում ենք միմյանց, ինչպես մեր հարաբերությունների սկզբում»,- գրել է Սիլերին։
Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ բոլոր աշխատակիցները, ում հետ ինքը վերջին ժամանակներս շփվել է, իրենց լավ են զգում եւ նույնպես պահպանում են կանոնները։
«Գոյություն ունի միայն մեկ հնարավորություն՝ լինել պատասխանատու, քաջ եւ համերաշխ։ Միասին մենք ամեն ինչ կհաղթահարենք»,- եզրափակել է Սիլերին։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը