Ավստրիայի դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցնում են վիզաների տրամադրումը
Ավստրիայի դեսպանություններն ու հյուպատոսությունները նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով դադարեցնում են վիզաների տրամադրումը ամբողջ աշխարհում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ-ն, որի հայտարարությունը տարածվել է Տպագրության ավստրիական գործակալության միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա նոր միջոց է, որպեսզի դադարի կորոնավիրուսի տարածումը անհարկի ուղեւորություններից խուսափելու միջոցով»,- ասվում է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միջոցը վերաբերում է վիզաների տրամադրմանը եւ դիմումների ներկայացմանը։ Բացառություն են դարձել Ավստրիայի քաղաքացիների մտերիմ ազգականների եւ ԵՄ քաղաքացիների դիմումները։ «Միջոցը ծառայում է նաեւ դեսպանությունների աշխատակիցների պաշտպանությանը»,- հավելել է ԱԳՆ-ը։
Ավստրիական իշխանությունները կորոնավիրուսի տարածումը մինիմալացնելու համար արգելել են մինչեւ ապրիլ խոշոր զանգվածային միջոցառումների անցկացումը։ Կենտրոնական թանգարանների, թատրոնների, կինոթատրոնների, ցուցահանդեսների, համերգների, գիշերային ակումբների եւ սպորտային իրադարձությունների վարչակազմերը հայտարարել են մինչեւ ապրիլի 3-ը հարթակների փակման մասին՝ կառավարության որոշման համաձայն։ Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ մանկապարտեզներում մինչեւ ապրիլի 12-ը անցում է կատարվում հեռահար ռեժիմի։ Մարտի 16-ից Ավստրիան փակում է բոլոր առեւտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների եւ լիցքավորման կետերի, սահմանփակում է ռեստորանների աշխատանքը մինչեւ 15։00։
Նոր կորոնավիրուսով Ավստրիայում վարակվել է 602 մարդ, որոնցից մեկը մահացել է, վեցը՝ առողջացել։
Նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդության բռնկումը գրանցվել էր 2019թ․ դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է բազմաթիվ օջախներով պանդեմիա եւ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ։ ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենաշատ վարակվածները Իտալիայում են, Հարավային Կորեայում եւ Իրանում։ Վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 120 երկրներում։ Ընդհանուր առմամբ, ԱՀԿ տվյալներով, աշխարհում վարակվել է ավելի քան 137 000 մարդ, ավելի քան 5000-ը մահացել է։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը