Երկրաշարժ Վրաստանի տարածքում. այն զգացվել է նաեւ Հայաստանում
Լոռու մարզկենտրոն Վանաձորում րոպեներ առաջ զգացել են ուժգին երկրաշարժի ցնցումները։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցնցումները զգացվել են նաեւ Սպիտակում, Դիլիջանում, Հրազդանում եւ բազմաթիվ այլ համայնքներում:
Սոցիալական ցանցերում երրաշարժի մասին ահազանգեր կան նաեւ Նոյեմբերյան քաղաքից:
ԱԻՆ-ից հաստատել են երկրաշարժի գրանցումը, հայտնելով, որ էպիկենտրոնի եւ այլ մանրամասների մասին կհաղորդեն փոքր-ինչ ուշ:
Եվրոպական սեյմսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Վրաստանի տարածքում՝ Թբիլիսիից 96 կմ դեպի հարավ-արեւելք, գրեթե Ադրբեջանի սահմանի մոտ։ Ստորգենտյա ցնցումների հիպոկենտրոնը, ըստ եվրոպական կենտրոնի, եղել է 40 կմ խորության տակ։

















































