Լեռնագնացը սայթաքել է սարի վրայից, սողալով թռել 180 մետր եւ ողջ է մնացել
Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լեյք շրջանի լեռներում ալպինիստն ընկել է 180 մետրից եւ ողջ է մնացել` ձյան մեջ ընկնելու շնորհիվ, հայտնում է Լենտա-ն` վկայակոչելով Daily Mail-ը:
53-ամյա Ռիչարդ Տիպլեդին գնացել էր նվաճելու գագաթը հինգշաբթի` մարտի 5-ին, ընկերոջ հետ միասին: Բարձրանալիս նա սայթաքել էր եւ սողացել ներքեւ` մինչեւ հուսինից հետո մնացած ձյանը հասնելը: Մինչեւ եզրը մնում էր մոտ վեց մետր, որոնք բրիտանացին եւս կսողար, եթե չմխրճվեր ձյան մեջ:
Ընկնելիս նա պարանոցի եւ արմունկի կոտրվածքներ է ստացել, ջարդել է կոճը, սակայն կարողացել է կապվել փրկարարների հետ: Նրան հայտնաբերել են մեկ ժամ անց: Նայելով Տիպլեդիի վերքերին, հատկապես նրա գլխի խորը կտրվածքներին, փրկարարները հայտարարել են, որ տղամարդն այնպիսի տեսք ունի, կարծես պումայի է հանդիպել:
Տղամարդը հոսպիտալացվել է, նրա գլխին ավելի քան 60 կար է դրվել: Չորեքշաբթի՝ մարտի 11-ին, բժիշկները նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Տիպլեդին լավանալուց հետո պատրաստվում է կրկնել նույն երթուղին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը