Բնական միջավայրի աղետալի անհետացում է գրանցվել
Մեծ Բրիտանիայում Սաութհեմփթոնի համալսարանի, Բանգորի համալսարանի եւ Արեւելյան ու աֆրիկյան հետազոտությունների դպրոցի գիտնականները պարզել են, որ խոշոր բնական էկոհամակարգերը, ինչպիսիք են անձրեւային անտառները եւ մարջանի խութերը, ոչնչացվում են շատ ավելի արագ, քան կարծում էին նախկինում: Amazon-ի անտառները կարող են անհետանալ ընդամենը 49 տարում, իսկ Կարիբյան մարջանները` ընդամենը 15 տարում, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Phys.org-ին:
Հետազոտողները ուսումնասիրել են ջրային եւ երկրային 40 միջավայրում գրանցված փոփոխությունների վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ թեեւ խոշոր էկոհամակարգերում աղետալի փլուզումն ավելի երկար է տեւում, ոչնչացման արագությունը շատ ավելի մեծ է, քան փոքր էկոհամակարգերում: Այս արդյունքները բացատրվում են նրանով, որ մեծ միջավայրերը բաղկացած են մեծ թվով ենթահամակարգերից, որոնք ձեւավորվել են տեսակների եւ նրանց բնակավայրերի կողմից:
Այսպիսով, էկոհամակարգերը, որոնք գոյություն են ունեցել հազարավոր տարիներ, կարող են ոչնչացվել 50 տարուց պակաս ժամանակահատվածում: Բնապահպանական պայմանների փոփոխությունների ավերիչ ազդեցությունն արտահայտվում է, օրինակ, անտառային հրդեհներում, որոնք ավելի հաճախ տեղի կունենան կլիմայի գլոբալ փոփոխությունների ֆոնին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը