Ժիրինովսկին կոչ է արել սափրել բեղերը եւ չամուսնանալ՝ կապված կորոնավիրուսի հետ
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել ուշադիր պահպանել կորոնավիրուսի վարակման դեմ նախազգուշական միջոցները։ Քաղաքական գործչի կարծիքով, կորոնավիրուսի տարածման հետ կապված, ռուսաստանցիները պետք է սափրեն բեղերն ու մորուքները, ժամանակվորապես հետաձգեն հարսանեկան եւ ծննդյան տոնակատարությունները, չեղարկեն ցանկացած ուղեւորություն, ինչպես նաեւ ՌԴ-ն պետք է փակի Ուկրաինայի հետ սահմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաեւ ընդգծել է, որ հատկապես վտանգ են պարունակում ինչպես ՌԴ, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների ուղեւորությունները եւ ժամանումները Ռուսաստան։ Ուղեւորություններից վերադարձող ռուսաստանցիները վտանգի են ենթարկում մյուս քաղաքացիներին, նշել է քաղաքական գործիչը։
«Զբոսաշրջային օպերատորներին պետք է արգելել ուղեգրերի վաճառքը։ Չէ, շարունակում են։ Պետք է դադարեցնել ուղեւորությունները, ոչ միայն զբոսաշրջային, ցանկացած ուղեւորություն»,- կարծում է նա։
Բացի այդ, Ժիրինովսկին նշել է, որ տղամարդիկ պետք է սափրեն մորուքները եւ բեղերը՝ որպես հիգիենայի լրացուցիչ միջոց։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը