Երեւանում նորից գյուղատնտեսական տոնավաճառ կբացվի
Շաբաթ Երեւանում կբացվի գյուղատնտեսական տոնավաճառների նոր սեզոնը։ Այս մասին հունիսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Տոնավաճառն, ըստ ավանդույթի, կբացվի Կասյան եւ Կոմիտաս փողոցների միջեւ ընկած տարածքում։ Իսկ հուլիսին նախատեսվում է նման տոնավաճառ բացել նաեւ քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի մերձակայքում։
Նախորդ տարիների նման նրանք կգործեն հանգստյան օրերին, իսկ Նոր տարուց 10 օր առաջ առաջ՝ ամեն օր։
Տոնավաճառներում իրենց արտադրանքը վաճառում են հենց ֆերմերները։ Նրանց աջակցելու նպատակով պետությունն ու քաղաքապետարանը նրանցից չի պահանջում վճարել տոնավաճառում տեղերի համար եւ տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ (կշեռք, վաճառասեղան եւ այլն)։

















































