Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

ԵՄ-ն կենթարկվի Էրդողանի պահանջներին

ԵՄ-ի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Թուրքիայում միլիոնավոր փախստականների ճակատագրի շուրջ բանակցություններն ավարտվել են նրանով, որ յուրաքանչյուր կողմը հայտարարել է իր դիրքորոշման եւ մյուսից դժգոհության մասին, նշում է Bloomberg-ը:

«Այնուհետեւ թուրք նախագահը տուն է ուղեւորվել, որ կրկին դատապարտի ուխտադրուժ եվրոպացիներին, որոնք խուսափում են սարսափելի հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում պատասխանատվությունից: Եվրոպացի առաջնորդներն իրենց հերթին հանդես են գալիս ցինիկ Էրդողանի դեմ, որն այս ճգնաժամն օգտագործում է ավելի շատ փող շորթելու համար:

Շուտով սկսվելու է երկրորդ գործողությունը, որի ժամանակ խաղացողները շարժվելու են որեւէ որոշման ուղղությամբ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդեն հայտարարել է դա անելու պատրաստակամության մասին:

Դա կօգներ բոլորին, հատկապես փախստականներին, եթե խաղացողները կարողանային արագ անցնել երրորդ գործողությանը, որում Եվրոպան խոստանում է ավելի շատ միջոցներ հատկացնել, եւ Էրդողանը դժկամությամբ համաձայնվում է փախստականներին Թուրքիայում պահել: Քանի որ սա միակ հնարավոր արդյունքն է, դրան որքան արագ հասնեն, այնքան ավելի լավ կլինի:

Էրդողանին արագ վճարելը փախստականներին կազատի այս անտանելի ֆարսում որպես հենարան օգտագործվելուց, որոնք առանց այն էլ աներեւակայելի դժվարություններ ու նվաստացում են վերապրում: Եվրոպական սահման քշվելը՝ փրկության կեղծ հույսով, իսկ այնուհետեւ արցունքաբեր գազով ու գնդակներով մերժվելը, անկասկած, մարդու իրավունքների խախտման ձեւ է:

Իմաստ չունի խոսել ճգնաժամի չափերի կամ մարդկանց ծանր վիճակի մասին, որոնք ներքաշվել են դրա մեջ. ՄԱԿ Փախստականների գործերով գործակալության գնահատմամբ՝ Թուրքիայում կա 4,1 միլիոնից ավելի փախստական, այդ թվում՝ 3,7 միլիոն Սիրիայից: Սիրիական Իդլիբ նահանգում վերջին ռազմական գործողությունները դեպի Թուրքիա փախստականների նոր հոսք առաջացրին, եւ հազիվ թե հիմա խարխուլ վրաններում ապրող հարյուր հազարավոր մարդիկ մեծ հույսեր են կապում Էրդողանի եւ ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի հետ: Երբ ռազմական գործողություններն անխուսափելիորեն վերսկսվեն, Թուրքիայի սահմանին հուսահատ սիրիացիների ճնշումը կաճի երկրաչափական պրոգրեսիայով:

Ընդհանուր օրինավորությունը ԵՄ-ից պահանջում է 2016 թվականի գործարքի ֆինանսական պայմանների բարելավում, ըստ որի՝ եվրոպացիները համաձայնվել էին փախստականներին օգնելու համար Թոուրքիային հատկացնել 6 մլրդ դոլար: Հավանական է, որ նրանք կպատասխանեն Էրդողանի շանտաժին՝ վճարեք, կամ ես փախստականներին կուղարկեմ ձեզ մոտ:

Նրանց համար, ովքեր, հնարավոր է, մոռացել են վախի եւ այլատյացության բռնկումները, որոնք 5 տարի առաջ Եվրոպան ցնցեցին մինչ այն, երբ Թուրքիան կանգնեցրեց փախստականների հոսքը, անցյալ շաբաթ ստացվեց սթափեցնող հիշեցումը: Այն ժամանակ, երբ Էրդողանի կողմից հրահրվող մի քանի հազար փախստականները փորձում էին հատել Հունաստանի սահմանը, Աթենքում կառավարությունը դադարեցրել էր ապաստան տրամադրելու դիմումների ընդունումը: Բռնության սպառնալիքներ էին եղել տեղացի ջոկատայինների կողմից եւ սարսափելի նախազգուշացումներ ամբողջ Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից:

ԵՄ ղեկավարությունը կարող է Թուրքիային մեղադրել փախստականներին զինելու մեջ, բայց նրանք պետք է ընդունեն մեղքի իրենց մեծ բաժինը սեփական միգրացիոն համակարգերը բարեփոխելու անընդունակության համար եւ այն բանի, որ իրենց խոցելի են դարձրել թուրքական սպառնալիքների համար:

Հույս կա, որ եվրոպացիները որոշ փախստականների կընդունեն, համենայնդեպս՝ առավել խոցելիներին: Էրդողանի մյուս անհետաձգելի պահանջի՝ ամբողջ ԵՄ-ում Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի ռեժիմի համար անհրաժեշտ կոնսենսուսը հազիվ թե իրականացվի:

Էրդողանը կարող էր այս կետի հետաձգմանը համաձայնվել, դրանից զատ՝ նա մանեւրելու շատ տարածք չունի: Նախագահի քաղաքական դիրքերը վերջին շրջանում սասանվել են. նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն անցյալ տարի անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոշոր քաղաքների մեծ մասում պարտվել էր, իսկ նախկին համախոհները քաղաքական կուսակցություններ են ստեղծում՝ նրան մարտահրավեր նետելու համար: Միջազգային ասպարեզում նրա հավակնությունները անհաջողություն կրեցին Սիրիայում: Չնայած ազգայնական փոշուն, Պուտինի հետ հրադադարի համաձայնագիրը խոցելի է դարձրել թուրքական շատ դիրքեր:

Էրդողանը հուսահատորեն քաղաքական հաղթանակի կարիք ունի, իսկ եվրոպացիներ մեծ մասը հուսահատորեն ցանկանում է փախստականներին իր սահմաններից հեռու պահել:

Այնպես որ, ատամները կրճտացնելով՝ եվրոպացիները իրենցից կքամեն լրացուցիչ օգնությունը, որը ցանկանում է Էրդողանը»: