Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Նազարբաեւի դստերն ու թոռանը պարտավորեցրել են ապացուցել ավելի քան 100 մլն դոլարի օրինական ծագումը

Պարզվել է, որ Լոնդոնում շքեղ անշարժ գույքը, որի վրա անցյալ տարի կալանք էր դրվել որպես «չհիմնավորված հարստություն», ղազախ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի դստեր եւ թոռան սեփականությունն է: Նրանց պարտավորեցրել են ապացուցել ավելի քան 100 մլն դոլարի օրինական ծագումը, որով բրիտանական մայրաքաղաքի պերճաշուք շրջաններում գնվել են 2 առանձնատներ եւ շքեղ բնակարաններ, փոխանցում է BBC-ն:

Երկրի ամենաթանկարժեք փողոցներից Բիշոփս ավենյուում լավ պահպանվող առանձնատունը՝ ստորգետնյա լողավազանով եւ կինոթատրոնով, Հայգեյթ հեղինակավոր շրջանում տունը եւ Չելսիում ահռելի բնակարանը կալանավորվել էին անցյալ տարվա գարնանը բրիտանական իրավապահ մարմինների հայցի հիման վրա: Իշխանություններն այդ ժամանակ հայտնել էին, որ անշարժ գույքը կապ ունի քաղաքական նշանակալի դեմքի հետ, բայց չէին հայտնել ո՛չ հասցեներ, ո՛չ անուններ:

Լոնդոնի Գերագույն դատարանի դատավորը երեքշաբթի թույլ է տվել այդ տեղեկությունները հրապարակայնացնել՝ չընդունելով սեփականատերերի առարկությունները: Պարզվում է՝ սեփականատերերն են Ղազախստանի Սենատի խոսնակ եւ Նուրսուլթան Նազարբաեւի դուստր Դարիգա Նազարբաեւան եւ նրա ավագ որդի Նուրալի Ալիեւը կնոջ՝ Աիդայի հետ: Նրանք դատարանում վիճարկում են իրենց անշարժ գույքի վրա դրված կալանքը, որն ավելի քան 100 մլն դոլարով գնվել էր մի քանի տարի առաջ: Դրա ընթացիկ շուկայական արժեքը կարող է շատ ավելին լինել:

Կալանքը նոր արշավի առաձին ակտերից մեկն է՝ ուղղված Բրիտանիայում տներ գնելու միջոցով կասկածելի կապիտալի լվացման դեմ պայքարին: Այս պայքարի գործիքը օրդերն է, որը թույլ է տալիս գույքը բռնագրավել, եթե տերը չի ապացուցում, որ այն արդար ճանապարհով է ձեռք բերել:

Այդպիսի առաջին օրդեր է տրվել դեռեւս 2018 թվականին Ադրբեջանից պետական բանկիրի կնոջը, որը հայրենիքում դատապարտվել էր յուրացման համար: Կինն այն վիճարկել էր, եւ միայն վերջերս է դատարանը դրել դեբյուտային գործի վերջակետը: Դատարանը մերժել է Զամիրա Հաջիեւայի առարկությունները եւ այդպիսով վերացրել վերջին խոչընդոտը, որ օրենքը գործի ամբողջ ուժով, իսկ հակալվացման արշավը նոր մակարդակի է դուրս եկել:

Եվ ահա մինչեւ դատարան է հասել երկրորդ գործը:

Անշարժ գույքը ձեւակերպվել է երեք օֆշորում, որոնք գրանցված են Նիդեռլանդական Անթիլյան կղզիներում, Պանամայում եւ բրիտանական անդրծովյան Անգիլիա տարածքում: Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) քննիչների կարծիքով՝ տները գնվել են Նուրալի Ալիեւի հոր եւ Դարիգա Նազարբաեւայի նախկին ամուսնու՝ Ռահաթ Ալիեւի հանցավոր եկամուտներով:

Նազարբաեւի երբեմնի ազդեցիկ, իսկ ներկայումս հանգուցյալ փեսան շնորհազրկվել էր 2000-ականների սկզբին, երկրից հեռացել էր, հեռակա դատապարտվել, Ավստրիայում կալանավորվել եւ արդյունքում 2015 թվականին մահացած էր հայտնաբերվել բանտային խցում:

2014 թվականին լողավազանով առանձնատունը գնելու պահին Նուրալին դեռեւս 30 տարեկան չկար, բայց արդեն հասցրել էր ղեկավար պաշտոններում աշխատել ղազախական բանկերում եւ ընկերություններում: 2014 թվականի վերջին նա պետական ծառայության էր անցել եւ 2 տարի զբաղեցրել մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնը:

Այս ընթացքում նրա հայրը ավստրիական բանտում դատի էր սպասում՝ 2 բանկիրների սպանության մեղադրանքով: Նա Դարիգայից ամուսնալուծվել էր 2007 թվականին, ուստի չի կարող կապ ունենալ լոնդոնյան անշարժ գույքի հետ, որը գնվել է 2008 թվականից հետո՝ դատարանում պնդել է կալանավորված կացարանների սեփականատերերին ներկայացնող փաստաբանը:

Նա ասել է, որ գործը հիմնազուրկ է, եւ քննիչներին մեղադրել է «աշխարհի մասին անհեթեթորեն նահապետական պատկերացումներ» ունենալու մեջ. Նազարբաեւան ինքնուրույն կին է եւ կարող է ինքը վաստակել:

Փաստաբանների եւ ընտանիքի խոսքով՝ իրենք NCA են ներկայացրել բոլոր փաստաթղթերն այն մասին, թե ինչպես է Նազարբաեւան կառավարում իր փողերը եւ ինչպես է կազմակերպվում անշարժ գույքի ձեռքբերումը՝ հարկման օպտիմալացման նպատակով: