Նեապոլում Կրիշտիանու Ռոնալդուին անվճար սուրճ են խոստացել
Նեապոլի սրճարաններից մեկը որոշել է շնորհակալություն հայտնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաջող ելույթի համար:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դուբլի հեղինակ է դարձել Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղում, իսկ «սերուցքայինները» հաղթել են 4:1 հաշվով:
Սրճարանի աշխատակիցները դրա համար Ռոնալդուին խոստացել են անվճար սուրճ հյուրասիրել: «Ռոնալդու, եթե այստեղով անցնես, ապա իմացի, որ քո սուրճի համար վճարված է»,- գրված է վահանակի վրա:
Մյուս վահանակը վերաբերում էր «Յուվենտուսին». «Նրանք կարող են գողանալ միայն Իտալիայում, իսկ Եվրոպայում չեն կարող»:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» «Նապոլիի» սկզբունքային մրցակիցն է:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ