Չեռնոգորիայի դեմ խաղին Հայաստանի հավաքականը պատրաստվում է 21 ֆուտբոլիստով
Սենտ Քիթս եւ Նեւիսի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկօրյա հանգիստ էր տրամադրել ֆուտբոլիստներին, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հունիսի 6-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը վերսկսել է հավաքը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականի ճամբարում է գտնվում վնասվածք ստացած Էդգար Մալաքյանը, ում մասնակցությունը դեռ հարցականի տակ է Չեռնոգորիայի հետ հանդիպմանը: Հավաքականին է միացել նաեւ Կամո Հովհաննիսյանը, իսկ Արմեն Համբարձումյանը, ով փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը, լքել է հավաքականի ճամբարը:
Չեռնոգորիայի հավաքականի հետ հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք ԱԱ-2018-ի ընտրական հանդիպմանը պատրաստվում են 21 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելի, «Քսանտի» (Հունաստան)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում