«Մեզ ուղղված կոչերի փոխարեն՝ Եվրամիությունը նախևառաջ պետք է կատարի Անկարայի առաջ ստանձնած պարտավորությունները». Թուրքիան պատասխանել է ԵՄ-ին
Փախստականների խնդրով Թուրքիային ուղղված կոչերի փոխարեն՝ Եվրամիությունը նախևառաջ պետք է կատարի 2016 թվականի մարտի 18-ի համաձայնագրով Անկարայի առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասված է Զագրեբում ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստի՝ Թուրքային ուղղված հայտարարությանն այդ երկրի արտգործնախարարության պատասխան հայտարարության մեջ:
«Եվրամիությունում դեռ գիտակցում են միգրացիայի և անվտանգության ոլորտում Թուրքիայի ներդրած ջանքերի ու բեռի մասշտաբները: Թուրքիան այն երկիրն է, որը դուռ բացեց աշխարհի ամենամեծ թվով փախստականների առջև: Փախստականների խնդիրը քաղաքական նպատակներով օգտագործելու մեղադրանքները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ Թուրքիան տարիներ շարունակ բախվել է կողմնակալ քաղաքականության: Հենց ԵՄ-ն է նման հայտարարություններ անելով փախստականների թեման վերածում քաղաքական խնդրի»,- ասված է հայտարարության մեջ:
Արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաև կոչ են անում ԵՄ երկրներին դիտարկել Հունաստանի գործողությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվում են մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքները:
Թուրքիայի արտգործնախարարությունը ԵՄ ղեկավարությանը կոչ է արել հարգել համաեվրոպական արժեքները և համապատասխանել Եվրամիության օրենսդրական դաշտի պահանջներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը