Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալիեւի հուշարձանի գրաֆիտիի հեղինակների դատավաճիռը
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանում լսել են Հեյդար Ալիեւի հուշարձանի գրաֆիտիի գործով կողմերի եզրափակիչ ելույթները։
Contact.az-ի փոխանցմամբ՝ փաստաբան Էլչին Սադիգովը դատարանին կոչ է արել արդարացնել Գիյաս Իբրահիմովին՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ մի քանի հոդվածի կոպիտ խախտում է տեղի ունեցել։ Այսպես, խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (ազատության եւ անձնական անձեռնամխելիության իրավունք), 6-րդ (արդար դատական պարզաբանումների իրավունք), 8 -րդ, 10-րդ եւ 13-րդ հոդվածները։ Իբրահիմովը դատարանի դահլիճում նկատել է, որ «այստեղ շատ հեքիաթներ են պատմվել», մեկն էլ ինքը կպատմի։ Երբ նա ասել է՝ «Մի օր մի կեղծարար եկավ թագավորի մոտ», դատավորն անջատել է բարձրախոսը։ Զայրացած երիտասարդը պոկել է բարձրախոսը տեղից։
Դատավորը հրահանգել է դահլիճից դուրս բերել ակտիվիստի հորը՝ Հասան Իբրահիմովին, երբ վերջինը դատավորին ասել է, թե մի օր նրա երեխաներն էլ կարող են դատապարտյալի նստարանին հայտնվել: Իբրահիմովի մայրը եւս դատավորներին անարդարության ու կեղծարարության մեջ է մեղադրել։ Կարճատեւ խորհրդակցությունից հետո որոշվել է վճիռը նույնը թողնել։ Ակտիվիստն իր հերթին դատավորին «խամաճիկ» է անվանել։ Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել վճիռը։
Հիշեցնենք, որ Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել եւ 10 տարվա ազատազրկման են դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Սակայն ձերբակալման իրական պատճառը 2016 թվականի մայիսի 10-ին Բաքվի կենտրոնում Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա գրված քաղաքական կարգախոսներն են։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց խղճի բանտարկյալներ է անվանել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...