Դատարանը հաստատել է, որ Դուբայի էմիրը կազմակերպել է իր սեփական երեխաների առեւանգումը. ԶԼՄ-ներ
Դուբայի էմիր, շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը պլանավորել էր իր երկու երեխաների առեւանգումը՝ համաձայն Մեծ Բրիտանիայի դատարանի, գրում է The Guardian-ը:
Շեյխի երեխաներից մեկին պետք է առեւանգեին Քեմբրիջի փողոցներից մեկում:
Բացի այդ, դատավարության փաստաթղթերում խոսվում էր «կրտսեր տիկնոջը»՝ արքայադուստր Հայա Բանթ ալ Հուսեյնին վախեցնելու մասին:
Դատարանը նկարագրել է շեյխ Մուհամեդի հնարավոր գործողությունները որպես անգլիական եւ միջազգային իրավունքը պոտենցիալ խախտող վարք:
Պարբերականը ներկայացրել է լսումների որոշ մանրամասներ, որոնց ընթացքում ասվում է ընտանեկան սագայի մասին 20 տարի տեւողությամբ, երբ Դուբայի 70-ամյա ղեկավարը կազմակերպել էր միջազգային մասշտաբի առեւանգումներ՝ բանտարկելով իր դստրերին՝ այդկերպ «զրկելով նրանց ազատությունից»:
Խոսքը վերաբերում է արքայադուստր Շամսին, որն անհետացել էր Քեմբրիջից 2000 թվականին 19 տարեկանում, եւ արքայադուստր Լատիֆային, որին ձերբակալել էր հնդկական բանակը Հնդկական օվկիանոսի ջրերում 2018 թվականին, երբ նա 32 տարեկան էր, եւ հարկադրաբար վերադարձրել Դուբայ:
Բացի այդ, արքայադուստր Լատիֆան նաեւ մեղադրել էր հորը խոշտանգումներ կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնում սկսվել էին լսումներ Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի եւ նրա տիկնոջ՝ արքայադուստր Հայա Բանթ ալ Հուսեյնի ամուսնալուծության գործով:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք