ԵՄ դիվանագիտության ղեկավարը ողջունել է հրադադարն Իդլիբում
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին եւ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի կապակցությամբ: Սա լավ նորություն է եւ նախադրյալ է Իդլիբի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեսնենք, թե ինչպես սա կաշխատի»,- ասել է Բորելը խորվաթական Զագրեբում Սիրիայի հարցով ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպումից առաջ:
Պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ժամանակը չէ շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել շփումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: «Շատ թեմաներ կան, որոնք մենք պետք է բարելավենք, քննարկենք: Հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք»,- պարզաբանել է Բորելը:
Հինգշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ են կայացել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի միջեւ` սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման վերաբերյալ: Հանդիպումից հետո համատեղ փաստաթուղթ է ընդունվել: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Աստանայի ձեւաչափին» եւ հայտարարել են կեսգիշերից սկսած հրադադարի ռեժիմի մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են M4 մայրուղու համատեղ պարեկավորման մասին, որն այժմ գտնվում է զինյալների վերահսկողության տակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը