Apple-ը, Microsoft-ը եւ Google-ը մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին
Apple, Microsoft եւ Google ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները անցյալ տարի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ու նոր կորոնավիրուսի ի հայտ գալու համապատկերին մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին: Բայց հեշտ չի լինի Չինաստանից կախվածությունը նվազեցնել, փոխանցում է CNBC-ն:
«Չինաստանում արտադրությունը չափից ավելի է ներկառուցված մատակարարումների ամերիկյան շղթային, քան նախկինում երբեւէ»,- կարծում է AArete-ի կառավարիչ տնօրեն Շոն Մահարաջը:
Google-ը եւ Microsoft-ն ակտիվացնում են արտադրությունները Ասիայի այլ մասեր տեղափոխելու իրենց ջանքերը:
Խնդիրն այն է, որ մատակարարումների շղթայի արագ տեղափոխումը բարդ խնդիր է, եւ Չինաստանը, միեւնույն է, գլխավոր դեր է խաղալու:
Ըստ աղբյուրի՝ Google-ը պատրաստվում է արդեն ապրիլին Վիետնամում սկսել նոր ոչ թանկարժեք սմարթֆոնի արտադրությունը, որը, լուրերի համաձայն, կոչվելու է Pixel 4a:
Google-ը նաեւ Թաիլանդում արտադրական գործընկերոջը խնդրել է նախապատրաստել արտադրական հոսքագծեր՝ իր, այսպես կոչված, խելացի տնային արտադրանքի համար: Միեւնույն ժամանակ Microsoft-ը հույս ունի Վիետնամում արտադրությունը սկսել այս տարվա երկրորդ եռամսյակում:
Այս երկու ընկերությունների սարքերը մինչեւ հիմա հիմնականում արտադրվել են Չինաստանում:
Տեղեկությունների համաձայն՝ Apple-ն անցյալ տարի փորձել է Վիետնամում սկսել իր AirPods-ի փորձարկումները եւ մատակարարներին խնդրել է քննարկել Չինաստանից արտադրության 15-30 տոկոսը Հարավարեւելյան Ասիայի այլ մասեր տեղափոխելու հնարավորությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը