ԵՄ-ն վճռական է պաշտպանելու իր արտաքին սահմանները
ԵՄ անդամ պետությունները վճռական են «արդյունավետորեն պաշտպանելու Եվրամիության արտաքին սահմանները այն տեղեկությունների համապատկերին, որ առաջիկա շաբաթներին 4 մլն սիրիացի փախստականներ կարող են հայտնվել Հունաստանին սահմանակից Թուրքիայի շրջաններում: Այս մասին նշված է ԵՄ 27 երկրների եւ Շենգենյան գոտու մեջ մտնող պետությունների ՆԳ նախարարների Բրյուսելում կայացած արտահերթ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:
Հանդիպման մասնակիցները վճռականորեն «մերժում են Թուրքիայի կողմից քաղաքական նպատակներով միգրացիոն ճնշման օգտագործումը», շեշտվում է հայտարարության մեջ:
Բրյուսելում ակնկալում են, որ Թուրքիան ամբողջությամբ կկատարի 2016 թվականի մարտին Անկարայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնագրի դրույթները՝ ուղղված միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը: Ըստ դրա կետերի՝ Թուրքիայի իշխանությունները պարտավորվել էին հետ ընդունել բոլոր անձանց, որոնց թուրքական ափից անօրինականորեն ուղարկում են Հունաստանի տարածք: Այս կանոնը տարածվում էր ինչպես ռազմական հակամարտության գոտուց փախչողների, այնպես էլ տնտեսական միգրանտների վրա, որոնք փորձում են Եվրոպայում հայտնվել կյանքի պայմանները բարելավելու համար:
ԵՄ-ում ընդգծել են, որ «շարունակելու են ակտիվորեն պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ»: Արտահերթ հանդիպման մասնակիցները նաեւ ողջունել են Եվրահանձնաժողովի կողմից Հունաստանին 350 մլն եվրոյի հատկացումը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար եւ առաջարկը՝ ավելի ուշ Աթենքին սահմանների համալիր պաշտպանության համար լրացուցիչ 350 մլն եվրո տրամադրելու մասին:
ԵՄ ՆԳ եւ արդարադատության նախարարները հանդիպելու են մարտի 13-ին՝ քննարկելու համար ԵՄ հնարավոր միջոցառումները ի պատասխան Հունաստանի բարձրաձայնած կարիքների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 29-ին սիրիական Իդլիբում իրավիճակի էսկալացիայի համապատկերին հայտնել էր Անկարայի մտադրության մասին սիրիացի փախստականներին թույլ տալ անցնել Եվրամիության երկրներ, չնայած ԵՄ-ի հետ պայմանավորվածություններին: «Երեկ մենք դարպասները բացեցինք»,- հայտարարել էր նա Ստամբուլում: ԵՄ-ին մեղադրելով փախստականների մասին համաձայնագիրը չկատարելու մեջ՝ Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան չի կարող այդքան մարդու կերակրել:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք