Գերխոշոր զուտ կապիտալով անձանց ցուցակը ավելացել է ավելի քան 31 հազար մարդով. լրատվամիջոց
Անցյալ տարվա արդյունքներով ավելի քան 31 հազար մարդ է մտել գերխոշոր զուտ կապիտալով վարականիշի մեջ (UHNWI), հայտնում է The Guardian-ը:
Ընդ որում՝ արդեն անչափ հարուստ մարդկանց կապիտալը մեծացել է համաշխարհային ֆոնդային շուկաների աճի եւ անշարժ գույքի գնաճի շնորհիվ, նշում է պարբերականը:
Knight Frank անշարժ գույքի հարցերով ֆինանսական վերլուծաբանների տեղեկություններով՝ անցյալ տարվա արդյունքներով անձանց թիվը, ում կապիտալը գերազանցում է 30 մլն դոլարը, աճել է մինչեւ 6 տոկոսով՝ հասնելով 513 244-ի:
Սա նշանակում է, որ գերխոշոր զուտ կապիտալով անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է Իսլանդիայի, Մալթայի եւ Բելիզի բնակչության թվից:
ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Գերմանիան այն երկրների առաջին եռյակում են, որոնց քաղաքացիները մտել են գերխոշոր զուտ կապիտալով անձանց ցուցակում:
ԱՄՆ-ում նրանց թիվը կազմում է 240 575, Չինաստանում՝ 61 587, Գերմանիայում՝ 23 078: Պարզվում է՝ այս ցուցակում է նաեւ Ռուսաստանը, որը գերխոշոր զուտ կապիտալով անձանց թվով գրավել է 9-րդ տեղը՝ 8,924 մարդ:
Փորձագետների կանխատեսմամբ՝ 2024 թվականին գերխոշոր զուտ կապիտալով անձանց թիվը կմեծանա 27 տոկոսով եւ կհասնի 650 հազար մարդու:
Ընդ որում՝ զեկույցում նշվում է, որ մեծացել է նաեւ ավելի համեստ կապիտալով անձանց թիվը:
Հետազոտության հեղինակներն արձանագրում են, որ կապիտալի առավել արագ աճ է դիտվում Ասիայում եւ Աֆրիկայում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ