Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիայի մոտ ախտորոշվել է երկկողմանի բազմահատվածային թոքաբորբ
Մարտի 2-ին Սոչիի կլինիկայից Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխված Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիայի մոտ ախտորոշվել է երկկողմանի բազմահատվածային թոքաբորբ, հաղորդում է Sputnik Abkhazia-ն:
Այս մասին հայտնել է Աբխազիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը:
Նշվում է, որ տվյալ պահին Բաժանիան արտահայտված դրական դինամիկայով ինտենսիվ բուժում է անցնում:
Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ասլան Բժանիայի հաջող բուժման եւ ապաքինման համար:
Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիան շտապ հոսպիտալացվել էր Սոչիում մարտի 2-ին: Նրա վիճակը գնահատվել էր ծանր, նրան դեղորայքային կոմայի մեջ էին գցել: Դրանից հետո նրան տեղափոխել էին Կրասնոդարի հիվանդանոց: Մարտի 3-ին Բժանիան դուրս է եկել կոմայից, նրա վիճակը լավացել է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը