Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը կրկին սկսել է ժայթքել՝ 6000 կմ բարձրությամբ մոխիր նետելով դեպի երկինք (տեսանյութ)
Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը՝ Մերափի լեռը, սկսել է ժայթքել երեքշաբթի օրը՝ մեծ քանակությամբ մոխիր նետելով դեպի երկինք:
Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, հրաբխից ժայթքող մոխրի բարձրությունը կազմում է 6000 մետր, ինչի հետևանքով մոտակա բնակավայրերը պատվել են մոխրագույն փոշիով: Հրաբխի ժայթքման հետևանքով փակվել է նաև տեղի օդանավակայանը:
Ավազի հետ միախառնված մոխրի շերտը պատել է 10 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրն Ինդոնեզիայի մշակութային մայրաքաղաք Ջոկյակարտայի մոտակաքում:
Իշխանությունները հրաբխային տագնապ չեն հայտարարել, սակայն ժամանակավորապես փակել են Սոլո քաղաքի միջազգային օդանավակայանը, որը տեղակայված է ժայթքման գոտուց մոտ 40 կմ հեռավորությամբ:
Մերափի հրաբխի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին և դարձել ավելի քան 300 մարդու մահվան պատճառ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը