Կեսարիայում թունել-քաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Կայսերի (Կեսարիա) նահանգում հնագետները ստորգետնյա հնագույն քաղաք են հայտնաբերել, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե որ դարում է կառուցվել ստորգետնյա այս քաղաքը, այն նման է թագավորական պալատի և ունի 52 սենյակ:
Կեսարիայի ստորգետնյա քաղաքին հասնելու համար թուրք հնագետներն աշխատանքներ են սկսել դեռևս 2014թ.-ից, գործընթացը տևել է ավելի քան 2 տարի:
Տեղում աշխատող խմբի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Օսման Օզսոյը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ Թուրքիայի տարածքում մինչ օրս հայտնաբերվածներից սա սենյակների քանակությամբ ամենամեծ ստորգետնյա թունել-քաղաքն է:
«Մենք առաջին անգամ ենք հանդիպում 50-ից ավելի սենյակ ունեցող թունել-քաղաքի», - նշել է Օզսոյը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում