Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի լրատվամիջոցը շարունակում է հակահայկական նյութեր տարածել

Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում նշանակալից տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր տարեսկզբին հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը: Այս տարի ևս ադրբեջանական քարոզչությունը բավականաչափ ակտիվ էր. տարածաշրջանային և համաշխարհային լրատվականների էջերին հայտնվեցին բազմաթիվ հակահայկական քարոզչություն ներկայացնող հոդվածներ, «փաստեր» Սումգայիթյան և Բաքվի ոճրագործությունների, Խոջալուի ողբերգական դեպքերի մասին: Նյութեր հրապարակվեցին ռուսական հայտնի «Независимая газета», «Газета.ru», ինչպես նաև բրիտանական «BBC» ռուսական ծառայության հարթակներում:

Ցավալի է տեսնել, թե ինչպես են նման հակահայկական բովանդակությամբ քարոզչական նյութերը հայտնվում հայկական լրատվական դաշտում և տարածում գտնում: Այս անգամ էլ նման դեպքեր կան: Մասնավորապես հայկական epress.am կայքում տեղ է գտել «BBC» ռուսական ծառայության քարոզչական՝ «Как Азербайджан и Армения распространяют теории заговора о карабахском конфликте» նյութը՝ Գրիգոր Աթանեսյանի (Григор Атанесян) և Մեգերրամ Զեյնալովի (Мегеррм Зейналов) հեղինակությամբ:

Ինչպես նշում է այս խնդիրը բարձրաձայնած ֆեյսբուքյան օգտատերերից Արեգ Բարսեղյանը, «հարցը ոչ թե գողացվածի աղբյուրն է, այլ հայկական լրատվամիջոցի կողմից ադրբեջանական քարոզչություն տարածելը»:

Սա այս թեմայով միակ հրապարակումը չէ: Կայք մտնելիս անմիջապես որպես «Խմբագրի ընտրություն» ներկայացվում են Սումգայիթի ոճրագործության և Խոջալուի ողբերգության վերաբերյալ բազմաթիվ, նաև անհայտ աղբյուրներից վերցված նյութեր:

Ի դեպ, BBC-ի նյութը կարելի է գտնել նաև ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվական կայքում:

Դեռևս նախորդ տարի, երբ պետք է ընտրվեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, մենք գրել էինք ՀՖՖ նախագահի թեկնածու, այժմ արդեն նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող epress.am լրատվական կայքի կողմից տարածվող հակահայկական, ԼԳԲՏ քարոզի, այլ պրոպագանդիստական նյութերի մասին, ուստի այս փաստը ևս զարմանալի չէ:

Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝

Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում
ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ
Զինված ուժերի հեղինակազրկում
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պաշտպանություն։

Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։

Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Ամենախոշոր դրամաշնորհը՝ 89,923 ԱՄՆ դոլարի չափով, Արմեն Մելիքբեկյանի ՀԿ-ն ստացել է 2016 թվականին հայաստանյան քաղաքականության վերաբերյալ անկախ լրատվություն և վերլուծություններ տրամադրելու, ինչպես նաև ադրբեջանցի գործընկերների հետ երկխոսության համար։

Այս «ռեպերտուարում» տեղ են գտել պատերազմները իշխանությունների վրա «բարդող», իսկ հաղթանակները «ոչինչ» կամ «պարտություն» ներկայացնող հրապարակումները, զինորականների պատիվը, արժանապատվությունը ոտնահարող, պատերազմական հերոսներին հեղինակազրկող հրապարակումները։

2016 թվականի ապրիլի 7-ին «Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի թոհուբոհի մեջ epress.am կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ապրիլի 6-ին հրապարակված ադրբեջանցի Ալիա Հաքվերդիի մտքերը՝ «պատերազմի, խաղաղության վերաբերյալ», որը սկզբնաղբյուր կայքից հեռացվել է։ Ապրիլյան քառօրյայի օրերին կայքում արվել են նաև ադրբեջանցիներին պաշտպանող և խաղաղություն քարոզող այլ հրապարակումներ։ Օրինակ, 2016թ. ապրիլի 5-ին «Ժողովուրդները պատերազմ չեն ուզում» հրապարակման մեջ հեղինակը նշում է. «Հակառակորդի շարքային զինվորից վրեժխնդիր լինելու, արյուն հեղելու կոչերի փոխարեն պատերազմի հարուցած չարությունը պետք է ուղղվի դրա իրական սադրիչների՝ պատերազմ հրահրող գեներալների, պրեզիդենտների ու սրանց գործողությունները մանիպուլացնող համաշխարհային էլիտայի դեմ»։

Կայքը բազմիցս թիրախավորել է Արցախի Հանրապետության էլիտային ու զինվորականությանը։ Օրինակ՝ 2016թ. մայիսի 9-ին svoboda.org կայքից հայերեն թարգմանությամբ հրապարակվել է «Չճանաչված Հայաստանի Հանրապետություն» հոդվածը, որում նշվում է. «Երևանից եկող լուրերը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ այդ երկիրը գտնվում է կրկնակի բռնազավթման մեջ՝ ղարաբաղցի դաշտային հրամանատարների ու Մոսկվայի կողմից»։

Հրապարակումների «լեքսիկոնում» «Լեռնային Ղարաբաղ»-ի կողքին առանձնահատուկ խնամքով պարբերաբար օգտագործվում է «չճանաչված» բառը մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում զինվորների մահվան վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս։

2011 թվականին էլ կայքում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղի «ազատագրումը» հավասարազոր է Բաքվի «ազատագրմանը» հայերից. կարծիք» վերնագրով հրապարակում՝ վերցված ադրբեջանական vesti.az կայքից։

Ադրբեջանական հասարակությանը խաղաղասիրության լույսի ներքո ներկայացնելու պրակտիկան շարունակվում նաև հիմա։ Օրինակ՝ 2019թ. հունվարի 7-ին հրապարակված «Թավշյա հեղափոխությունն ընդդեմ «ռամիլ սաֆարովի» և Քոչարյանի մենաշնորհի» հոդվածում նշվում է. «Թավշյա հեղափոխությունը եկել է մենաշնորհները կոտրելու՝ տնտեսությունում, մշակույթում, կրթությունում, ԶԼՄ-ներում և արտաքին քաղաքականություն ձևավորելու, ձևակերպելու գործընթացում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում»։

Ներկայացվածը կայքում առկա նույնաբնույթ հրապարակումների մի փոքր մասն է միայն։

Բոլոր այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարողեն քփաստել, որ ՀՖՖ նախագահին պատկանող լրատվականը շարունակում է հակահայկականքարոզչությունը՝ տարածում է ադրբեջանական քարոզչական գործիք հանդիսացող հրապարակումները:

antifake.am