Բորիս Ջոնսոնը հայտարարել է նշանադրության եւ առաջնեկին սպասելու մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ընկերուհին՝ Կերրի Սայմոնդսը նշանված են եւ երեխայի են սպասում, հայտնել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը:
Զույգը հայտարարությունը տարածել է մամուլի քարտուղարի միջոցով: Նրա խոսքերով, զույգը շատ ուրախ է հանրությանը հայտնել Սայմոնդսի հղիության մասին լուրը:
55-ամյա Ջոնսոնը եւ 31-ամյա Սայմոնդսը Բրիտանիայի պատմության մեջ առաջին չամուսնացած զույգն է, որը բնակվում է վարչապետերի Դաունինգ Սթրիթի նստավայրում:
Ինչպես նաեւ վերջին 173 տարում Բրիտանիայի վարչապետի եւ նրա կնոջ տարիքային տարբերությունն այդքան չի եղել: Նրանց տարիքային տարբերությունը 24 տարի է:
Բորիս Ջոնսոնն ամուսնացած է եղել 2 անգամ: 1987-1993 թվականներին նա ամուսնացած է եղել Ալեգրա Մոստին-Օուենի հետ: 1993 թվականին Ջոնսոնն ամուսնացել է Մարինե Ուիլերի հետ, որը հայտնի հաղորդավար եւ լրագրող սըր Չարլզ Ուիլերի դուստրն է:
Սեպտեմբերին Ջոնսոնը եւ Ուիլերը հայտարարեցին, որ վաղուց արդեն միասին չեն ապրում եւ ամուսնալուծվում են: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ տարածվեցին լուրերն այն մասին, որ քաղաքական գործիչը հանդիպում է Կերրի Սայմոնդսի հետ, որը Լոնդոնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ աշխատում էր Ջոնսոնի շտաբում:
Ջոնսոնը եւ Ուիլերն ունեն 4 երեխաներ: Ըստ ԶԼՄ-ների, վարչապետը նաեւ կարող է լինել արվեստաբան Հելեն Մակինտայերի երեխայի հայրը:
Ինքը Ջոնսոնը 2019 թվականին խուսափել էր ուղիղ պատասխանել, թե քանի երեխա ունի:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը