Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1500-ը, մահացել է 66 մարդ
Իրանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 500-ով՝ հասնելով 1501-ի, զոհերի թիվը հասել է 66-ի: Այս մասին մարտի երկուսին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռեզա Ռաիսին, գրում է The New York Times-ը:
«Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1501-ի, մահացել է 66 մարդ, 291 վարակակիր ապաքինվել է»,- ասված է առողջապահության փոխնախարարի հայտարարության մեջ:
Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:
Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով