Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7 հազար մարդ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 1-ին հրապարակված զեկույցում։
Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանից դուրս հիվանդության 1160 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7169-ի:
Վարակակիրների թվով առաջին տեղում է Հարավային Կորեան՝ վերջին մեկ օրվա ընթացքում 586 մարդ, երկրորդ տեղում Իտալիան՝ 240 նոր դեպք, երրորդը՝ Իրանը, որտեղ հաստատել են վարակման 205 դեպքի մասին:
Վիրուսը տարածվել է 58 երկրներում։ Ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով 104 մարդ է մահացել:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում COVID-19 վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 80 026-ի, որոնցից 2912-ը՝ մահվան ելքով:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքի մասին։ Վարակակիրն Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի է, որի մոտ սկզբնական շրջանում հիվանդություն չի ախտորոշվել, իսկ մեկ օր անց վերջինս դիմել է բուժկենտրոն և հաստատվել է վիրուսի առկայության փաստը։ Այս պահին այդ քաղաքացին և նրա հետ ինքնաթիռով վերադարձած ևս 31 անձ գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում՝ հատուկ պահպանման պայմաններում։ Հավելենք նաև, որ կորոնավիրուսի հետևանքով մեկ շաբաթով դադարեցվել է Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով