Գերմանիայում կոչ են անում մեծացնել ճնշումը Սիրիայի եւ Ռուսաստանի վրա Իդլիբում իրավիճակի պատճառով
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջատար քաղաքական գործիչները կոչ են արել մեծացնել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Ռուսաստանի վրա Իդլիբում իրավիճակի քաղաքական կարգավորման ուղիները գտնելու նպատակով այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր փախստականների համար սահմանները բացելու մասին, կիրակի գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն այժմ պետք է միասին մեծացնեն ճմշումը Ասադի եւ Պուտինի վրա Սիրիայում սարսափելի պատերազմին վերջ տալու մասին քաղաքական բանակցությունների համար ճանապարհ բացելու նպատակով»,-հայտարարել է պարբերականին Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրեթ Քրամփ-Քարենբաուերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բունդեսթագում արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռեթգենը համարում է, որ Արեւմուտքը պետք է քննարկի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցը Սիրիայում իրավիճակի պատճառով: «Մենք պետք է հստակորեն հասկացնենք, որ պատրաստ ենք դերակատարում ունենալ ինչպես դիվանագիտական, այնպես էլ տնտեսական առումով»,-նշել է քաղաքական գործիչը՝ կարծիք հայտնելով, որ այդպիսի կոշտ դիրքորոշման նախաձեռնողները կարող էին լինել Գերմանիան եւ Ֆրանսիան համատեղ:
Միեւնույն ժամանակ նա նախազգուշացրել է ԵՄ-ին Էրդողանի հայտարարությունների շուրջ կոշտ արձագանքի մասին: Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահի հայտարարությունները փախստականների համար սահմանները բացելու մասին «օգնության ճիչ էին, ոչ թե սադրանք»: «Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու նրա փորձը ձախողվել է»,-համարում է Ռեթհենը:
Գերմանիայի կառավարությունը դեռեւս բացահայտ կերպով չի քննարկել Էրդողանի սպառնալիքները, գրում է թերթը: Կառավարությունում հայտարարել են, որ Բեռլինը սպասում է փախստականների հարցով ԵՄ եւ Թուրքիայի միջեւ գործարքի պահպանումը:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով