Իրականում այս հաղթանակը մեզ ոչինչ չի տալիս. Հենրիխ Մխիթարյանը Հայաստան–Սենթ-Քիթս և Նևիս հանդիպման մասին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սենթ-Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
Հիշեցնենք՝ Մխիթարյանն այս խաղում դուբլի հեղինակ դարձավ, իսկ Հայաստանի ընտրանին հաղթեց խոշոր՝ 5:0 հաշվով.
«Եթե հաշվի առնենք մրցակցին, չէի ասի՝ բարձրակարգ մրցակից էր: Այն առումով էր լավ, որ փորձում էինք արագ խաղալ, փորձում էինք եզրափակել շատ արագ, մեզ համար այնքան կարևոր չէր շատ գոլ խփելը, կարևոր էր ճիշտ խաղալը, որը պետք կգա Մոնտենեգրոյի հետ խաղին:
Մարդիկ կարծում են, թե այս հաղթանակը մեզ շատ բան է տալիս, բայց իրականում ոչինչ չի տալիս: Պետք է այս խաղից հետո վերլուծություններ անել, հասկանալ, թե որտեղ ենք վատ խաղացել: Կային թե՛ լավ և թե՛ լավ բաներ: Պետք է փորձենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի Մոնտենեգրոյի հետ խաղին լավ պատրաստված ներկայանանք:
Մոնտենեգրո ենք մեկնելու հաղթանակի հասնելու համար: Իհարկե, հեշտ խաղ չի լինի, դեռ 5 օր ժամանակ կա, փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ: Չի լինի այն խաղը, որը եղավ այստեղ՝ Հայաստանում: Լինելու էլ ավելի հետաքրքիր և դժվար խաղ:
Այսօր ինձ շատ լավ էի զգում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛՝ հոգեպես: Մարզիչը ճիշտ գտավ, որ պետք է ընդամենը 1 խաղակես խաղամ, այդ իսկ պատճառով որոշեց փոխարինել ինձ»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում