Ո՞ւմ էր անհրաժեշտ այս անիմաստ խաղը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանում 5:0 հաշվով պարտության մատնեց մի երկրի հավաքականի, որի անունն անգամ Հայաստանի եւ աշխարհի բնակչության 99.9 տոկոսն անգամ չի լսել: Կարճ ասած, Հայաստանը հաղթեց Սենտ Քիթս եւ Նեւիս անվանումով երկրի հավաքականին:
Խաղի մասին անիմաստ է խոսել, գրել: Ինչ ասես եւ գրես, երբ անգամ բերանդ չի բացվում վանկարկելու գոլ: Ընդամենն ասենք, որ Սենտ Քիթս եւ Նեւիս պետությունը բաղկացած է Սենտ Քիթէս եւ Նեւիս փոքրիկ, շատ փոքրիկ կղզիներից: Կարիբյան ծովի արեւելյան մասում գտնվող այս երկիրն Արեւմտյան կիսագնդի ամենափոքրիկ երկիրն է ինչպես տարածքով, այնպես էլ բնակչության թվով: Տարածքն ընդամենը 261 քառ. կմ է: Այս կղզիներում ապրում է մոտ 50 հազար մարդ:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ կարեւոր խաղից առաջ նույն հաջողությամբ կարող էր խաղալ Հրազդան քաղաքի սիրողական թիմի հետ: Այնպիսի տպավորություն է, կարծես ՖԻՖԱ-ից խնդրել էին, որ մենք հանուն ֆուտբոլի զարգացման խաղանք այս երկրի հավաքականի հետ: Ավելին, տպավորություն է, թե Սենտ Քիթս եւ նեւիս երկիրը մեզ դրա համար գումար է հատկացրել: Այլապես դժվար է ասել, թե ինչ միտք ու նպատակ ուներ այս հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնել:
Ի դեպ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս երկիրը զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչից եզրակացնում ենք, որ այս աղյուսակն այն փաստաթուղթը չէ, որը կարող է պատկերացում տալ այս կամ այն հավաքականի ներուժի մասին:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում