Պուտինը խոսել է իր նմանակների մասին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իր անվտանգությունն ապահովելու համար 2000-ականների սկզբին մտածում էին նմանակների օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է այդ մտքից: Այս մասին նախագահը պատմել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Միտքն առաջացավ, սակայն ես հրաժարվեցի նմանակներից,- նշել է նա: Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենածանր ժամանակաշրջանն էր»: Նրա խոսքերով, 2000-ականների սկզբին առաջարկներ էին լինում, որ ՌԴ առաջնորդին փոխարինի նմանակը տեղերում արվող միջոցառումների ժամանակ, որտեղ երկրի ղեկավարի ներկայությունն անվտանգ չէ: Սակայն Պուտինն, ըստ իր խոսքերի, ոչ մի անգամ չի դիմել նմանակների օգնությանը:
«Արդյո՞ք Պուտինը նմանակ ունի» հարցը երկրի ղեկավարն ու նրանից հարցազրույց վերցնող լրագրող Անդրեյ Վադենկոն նկատել են, որ ՌԴ նախագահի մասին համացանցում ամենահաճախ փնտրվող հարցերից է: Բայց այն 20 տարի առաջ էլ էր մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնում: Այսպես, 2001 թվականի դեկտեմբերի 24-ին այս մասին ուղիղ եթերով Վլադիմիր Պուտինին հարց ուղղեց Կոստրոմայի շրջանի բնակչուհին:
Կինն առաջարկել էր, որ նմանակը նախագահին կօգնի հասցնել մասնակցել բազմաթիվ հանդիպումներին, այդ թվում եւ բարձր մակարդակի հանդիպումներին: Այն ժամանակ Պուտինը պատասխանել էր, որ ինքը նմանակ չունի: Նմանատիպ միջադեպ էլ պատահել էր 2009 թվականի օգոստոսին Սոչիում: Պուտինը եւ այն ժամանակվա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն աշխատանքային հանդիպումից հետո որոշել էին զբոսնել քաղաքում՝ քաղաքի բնակիչների եւ հյուրերի հետ: Նրանց տեսնելով՝ մի կին ենթադրել էր, որ զբոսնում են ոչ թե երկրի նախագահն ու վարչապետը, այլ նրանց նմանակները: «Ոչ, նմանակները չեն, այլ իսկականներն են»,- ժպիտով պատասխանել էր Մեդվեդեւը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը