Արթուր Պետրոսյան. «Մեր որոշ ֆուտբոլիստներ խաղային փորձի պակաս ունեն»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անչափ կարեւոր է համարում վաղը Սենթ Կիթս եւ Նեւիսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպումը:
«Անկախ մրցակցի մակարդակից, այս խաղն մեզ պետք էր, քանի որ մեր ֆուտբոլիստներից մի քանիսը վաղուց են ավարտել ելույթներն իրենց թիմերում եւ խաղային փորձի պակաս ունեն: Մեր նպատակներն են բարձրացնել ֆուտբոլիստների խաղային եւ հոգեբանանակն որակները, գտնել տակտիկական նոր լուծումներ», – երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսին ասաց մեր ընտրանու գլխավորը:
Խոսելով դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հավաքական չգալու մասին, Արթուր Պետրոսյանն ասաց, որ դրանում լուրջ խնդիր չի տեսնում, քանի որ հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանն իրեն վատ չի դրսեւորել նախորդ խաղերում, իսկ պահեստայինները մարզման ժամանակ հիասթափեցնելու առիթ չեն տվել:
Նշենք, որ Հայաստան – Սենթ Կիթս եւ Նեւիս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հրավիրված ֆուտբոլիստներից այս խաղին չի մասնակցի միայն Կամո Հովհաննիսյանը, որը վաղը խաղ ունի Բելառուսի առաջնությունում: Իսկ ահա պաշտպան Վարազդատ Հարոյանը չի կարող մասնակցել Չեռնոգորիայի հետ ընտրական հանդիպմանը, քանի որ որակազրկված է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում