Աշխարհի ամենաուժեղ թիմը՝ Մադրիդի «Ռեալ» (Լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ Զինեդին Զիդանի գլխավորությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախկինում ոչ մի թիմի չէր հաջողվել երկու անգամ անընդմեջ նվաճել այս մրցանակը:
Իսկ եզրափակիչում Մադրիդի եւ աշխարհի ուժեղագույն թիմը՝ «Ռեալը» 4:1հաշվով պարզապես քարուքանդ արեց Թուրինի «Յուվենտուսին»: Ի դեպ, արքայական ակումբը մեկ խաղում Բուֆոնին ավելի շատ գոլ խփեց, քան «Յուվենտուսը» բաց էր թողել ամբողջ մրցաշարի ընթացքում:
20-րդ րոպեին գեղեցիկ գրոհից եւ Կարվախալի հիասքանչ փոխանցումից հետո Ռոնալդուն բացեց հաշիվը, խփելով Չեմպիոնների լիգայում «Ռեալի» 500-րդ գոլը:

Յոթ րոպե անց Մարիո Մանջուկիչը հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսը» կարծես մոռացել էր, որ պետք է պայքարել, իսկ «Ռեալը» իսկական ներկայացում բեմականացրեց: Հրաշալի խաղ, հրաշալի գոլեր:
61-րդ րոպեին Կազեմիրոն տրամաբանական ավարտին հասսցրեց երկարուձիգ գրոհը:

Երեք րոպե անց Մոդրիչի հիասքանչ խաղից եւ փոխանցումից հետո Ռոնալդուն հաշիվը դարձրեց 3:1:

Խաղի վերջակետը դրեց Ասենսիոն, որը Մարսելոյի գեղեցկագույն անցումից հետո խելացի հարվածով հաշիվը դարձրեց 4:1:



















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում