Գիտնականները ցուցադրել են, թե ինչպես է Նյու Յորքը ջրի տակ անցնելու 2100-ին
Եթե Երկրի գլոբալ ջերմաստիճանը բարձրանա երկու աստիճանով, ապա Նյու Յորքը, գիտնականների խոսքով, ջրի տակ կանցնի։ Ենթադրյալ հետեւանքների տեսանյութը հրապարակել է Claire&Max’s-ի Vimeo -ալիքը։
Հետազոտությունների կանխատեսումներով եթե մեր մոլորակի կլիման փոխվի երկու աստիճանով, ապա կսկսվեն անկանխատեսելի փոփոխություններ՝ սառցաբեկորները կսկսեն ինտենսիվ հալչել, իսկ ծովի մակարդակը կբարձրանա։ Մինչեւ 2100 թ․ կարող են ջրի տակ անցնել խոշոր քաղաքները, որոնք ափին են գտնվում, իսկ որոշ բնակեցված կղզիներ առհասարակ կանհետանան, հայտնում է «ՌենՏՎ»

















































