Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Թուրքերը հարձակվում են միմյանց վրա․ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային

Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության եւ թուրքական Կիպրոսի ղեկավարի միջեւ առկա հակասության մանրամասները:

1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից ի վեր, Թուրքիայի Հանրապետությունը ծախսել է միլիարդավոր դոլարներ եւ տեղակայել հազարավոր թուրքական զորքեր՝ իր դիրքերը կղզու վրա պահպանելու համար։

Վերջին ամիսներին թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Թուրքիայի կառավարության եւ կիպրացի թուրք ղեկավարի միջեւ թշնամանքի մասին։ «Թուրք պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք այցելում են միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, հոկտեմբերից հրաժարվել են հանդիպել նրա նախագահ Մուստաֆա Աքինջիի հետ», գրել է Չենգիզը:

Հակասությունն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման կապակցությամբ, երբ Աքինջին համարձակվել է քննադատել Թուրքիայի «սուլթանին»՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Հիմա, եթե նույնիսկ մենք դա [Սիրիա թուրքական ներխուժումը] անվանենք «Խաղաղության ակունք» գործողություն, ապա թափվել է ոչ թե ջուր, այլ՝ արյուն։ Այդ իսկ պատճառով իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն սկսվեն հնարավորինս արագ»: Թուրքիայում հարյուրավոր թուրքեր բանտարկվել են թուրքական ռազմարշավը Սիրիայում քննադատելու համար: Սիրիայի մասին խոսելուց բացի, Աքինջին իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիային՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելու վերաբերյալ. «Չնայած մենք այն անվանում էինք Խաղաղություն գործողություն, սակայն դա պատերազմ էր եւ արյուն թափվեց 1974-ին»։ Ըստ Չենգիզի՝ «համեմատություն կատարելով երկու ներխուժումների միջեւ, Աքինջին ակնհայտորեն փորձել է ասել, որ օտար երկրներում ռազմական գործողությունները հարատեւ խնդիրներ են ստեղծում, եւ, հետեւաբար, նա Թուրքիային հրավիրել է դիտարկել այլ տարբերակներ Սիրիայում»:

Չնայած նրան, որ Աքինջիի կողմից թուրքական ռազմական ներխուժումների քննադատությունը բարի մտադրությամբ էր արված, Էրդողանը, որը չի հանդուրժում այլախոհություն, կատաղեց, հայտարարելով, որ Աքինջին «չափն անցել է» եւ հավելեց, որ ընտրազանգվածը շուտով նրան «մի լավ դաս» կտա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նույնպես դատապարտեց կիպրացի թուրք ղեկավարին: Չենգիզն ասել է, որ «այդ ընթացքում, Հյուսիսային Կիպրոսում Աքինջին մահվան սպառնալիքներ է ստացել, ինչի համար նա դատական հետաքննություն է պահանջել»:

Այնուհետեւ սյունակագիր Չենգիզը հավելել է, որ «Աքինջիի խոսքերը նրան դարձրել են քավության նոխազ Թուրքիայում եւ առաջացրել աննախադեպ արձագանքների ալիք, ամենադաժանը, որ երբեւէ տեսել է Հյուսիսային Կիպրոսի որեւէ ներկայացուցիչ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բահչելին կոչ է արել Աքինջիին անհապաղ հրաժարական տալ: «Աքինջին եւ նրա համախոհները չպետք է մոռանան, որ Կիպրոսը թուրքական է եւ թուրքական կմնա», ասել է Բահչելին։ Նա նաեւ Աքինջիին առաջարկել է տեղափոխվել հունական Կիպրոսի հարավ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) խոսնակ Օմեր Չելիքը հորդորել է Աքինջիին ներողություն խնդրել, իսկ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը «թշնամաբար է վերաբերվում Թուրքիային» եւ, որ իր կյանքում երբեք չի տեսել «նման անազնիվ քաղաքական գործիչ»: Բարձրագույն քաղաքական գործիչների նման տրամադրության պայմաններում, իշխանամետ թերթերն ավելի կոշտ են դարձել։ «Խաչակիրների Աքինջին պետք է անհապաղ հրաժարական տա», գրել է թերթերից մեկը, իսկ մյուսը հայտարարել, որ Աքինջին «կարծես թշնամի» լիներ։

Չենգիզն իր հոդվածում բացատրել է՝ «դա Թուրքիան է, որ վճարում է հաշիվները Հյուսիսային Կիպրոսում՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական օգնության միջոցով: Հետեւաբար, կիպրացի թուրքերը միշտ պետք է երախտապարտ լինեն Անկարային: Թուրքիան «մայրն է», իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ նրա «երեխան»: Ամեն ինչ, որ դուրս է այս ենթակայության գաղափարից, կվտանգի ստատուս-քվոն»:

2020 թ․ փետրվարի 6-ին «Գարդիան» թերթին տված հարցազրույցում Աքինջին նախազգուշացրել է «Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների մշտական բաժանման մասին, եթե արագ ձեռք չբերվի համաձայնություն՝ «արդար» դաշնային լուծմամբ»։ Աքինջին ասել է, որ ինքը համաձայն չէ Էրդողանի տեսլականի հետ՝ Անկարայի եւ Նիկոսիայի միջեւ հարաբերությունների առումով՝ որպես «մայր եւ երեխա․․․ Ես ուզում եմ անկախ, եղբայրական հարաբերություններ», բացատրել է նա: Նա խոստովանել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է ավելին անի, որպեսզի իր տնտեսությունն ավելի քիչ կախվածություն ունենա Թուրքիայից, որը վճարում է կառավարության հաշիվները: Սա անելու համար ինքը աջակցության կարիք ուներ [հունական] հարավից, ասել է Աքինջին «Գարդիան»-ին։

«Աքինջին, որը չորեքշաբթի երեկոյան [փետրվարի 5, 2020 թ.] սկսեց վերընտրվելու իր քարոզարշավը, ասել է, որ Կիպրոսի գրեթե կեսդարյա բաժանման միակ կենսունակ լուծումը վերամիավորումն էր դաշնային «տանիքի տակ»․․․ «Եթե սա տեղի չունենա», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, «հյուսիսը գնալով ավելի ու ավելի կախված կլինի Անկարայից եւ ի վերջո կարող է կուլ գնալ, որպես փաստացի թուրքական նահանգ»։

«Աքինջիի տեսլականը, որը կիսում են բազմաթիվ կիպրացի թուրքեր, կոչ է անում երկհամայնքային, երկտարածքային Կիպրոսի, քաղաքական հավասարությամբ եւ մեկ «իրավաբանական անձով», ասել է նա «Գարդիան»-ին։ Այն հիմնված է Կիպրոսի կղզիաբնակներ լինելու ընդհանուր ինքնության, այլ ոչ թե թուրք կամ հույն լինելու վրա», գրել է Չենգիզը։

«Ընտրություններում Աքինջիի հավանական մրցակիցը Էրսին Թաթարն է, Անկարայի բացահայտ կողմնակից մի պոպուլիստ, որը դեմ է հարավի հետ հաշտեցմանը: Թաթարը՝ ներկայիս վարչապետը, կողմ է երկկողմանի լուծմանը։ Նա մեծ աջակցություն է վայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նորաբնակների կողմից, որոնք անհաշիվ թվով ժամանել են մայրցամաքից՝ փոխելով կղզու կրոնական եւ մշակութային դիմագիծը», գրել է «Գարդիանը»։

«Ես չեմ պատրաստվում լինել երկրորդ Թայֆուր Սոքմենը», ասել է Աքինջին «Գարդիան»-ին, վկայակոչելով Հաթայի նախագահին, որը 1930-ական թվականներին իր հանրապետությունը՝ նախկինում ֆրանսիական մանդատ ունեցող Սիրիայի մի մասը հանրաքվեից հետո միացրեց Թուրքիայի հետ։

Թուրքիայի եւ կիպրացի թուրք առաջնորդի միջեւ վեճը շեղում է Թուրքիայի կառավարության ուշադրությունը մի շարք այլ լուրջ հակամարտություններից, որոնք Թուրքիան ունի Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի